Մարդկանց կողմից բնակեցված ոչ բոլոր վայրերում խմելու ջրի պաշարներ կան։ Ցաո Վան Բաում այս հացի վերաբերյալ մշտապես խնդիրներ են առկա։ Երաշտի պատճառով մեծ ռիսկի տակ են հայտնվել բրնձի դաշտերը, որոնցից կախված են բոլոր բնակիչները. եթե չլինի բերք, սով կսկսվի։ Մի անգամ բնակավայրի 23-ամյա բնակիչ Խուան Դաֆան համագյուղացիներին մի նախագիծ առաջարկեց։ Նա երազում էր, որ բնակավայրում մի օր լինի էլեկտրականություն, ջուր, կահավորված ճանապարհներ, այդ իսկ պատճառով առաջարկեց լեռան եզրին ջրանցք փորել։

Մի քանի համագյուղացիներ միասին աշխատանքի անցան, որը բարդ էր ու երկարատև։ Կյանքին սպառնացող վտանգը ևս մեծ էր։ Խուանն իրեն ծառին ամրացրեց 300 մ բարձրության վրա և մի տեղից մյուս տեղափոխվեց։ Նրա օրինակին հետևեցին մյուսները։

10 տարի շարունակ մարդիկ ջրանցք փորեցին՝ օգտագործելով ձեռագործ գործիքներ։ Արդյունքում ստացան 100 մ երկարությամբ ջրանցք։ Խունաը հասկանում էր, որ հարկավոր են գիտելիքներ, որոնք կօգնեն տաժանակիր աշխատանքն ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել։ Նա թողեց աշխատանքն ու գնաց սովորելու, ապա՝ մի քանի տարի անց վերադարձավ և շաունակեց գործը։ Տղամարդն աշխատավորների մեծ բանակ կազմեց։ Անցան տարիներ, 1995 թ. նախագիծն ավարտին հասցվեց. ջրանցքը փորված էր, և մրդիկ արդեն հասանելիություն ունեին ջրին։ Ջրանցքի երկարությունը կազմում էր 7200 մ, ինչպես նաև լրացուցիչ՝ 2200 մ։

Ջրանցքն անվանեցին չինացու պատվին՝ Դաֆա։ Այժմ ջուրը հասանելի է ոչ միանյ Ցաո Վան Բա բնակավայրում, այլև հարևան գյուղերում։ Ջուր այսօր ստանում է 1200 մարդ. աճել է բրնձի արտադրության մակարդակը։ Եթե նախկինում մարդիկ աճեցնում էին 25 տ, ապա այսօր՝ 400 տ բրինձ։

Օգտագործելով ուսանելու տարիներին ստացված գիտելիքները՝ Խուանը նաև բնակավայարում էլեկտրականության համակարգ ստեղծեց և նոր ճանապարհ կառուցեց։ Իշխանություններն ակտիվոեն աջակցում էին էնտուզիաստին։ Այսօր չինացին 80 տարեկան է և մշտապես այցելում է ջրանցք՝ տեսնելու համար, արդյոք ամեն ինչ կարգին է, թե ոչ։ Բնակիչներին տրված բոլոր խոստումները տղամարդն անհատույց կատարել է և արժանացել մեծ սիրո ու հարգանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել