Lurer.com-ը գրում է․

Իսրայելի նախարարների կաբինետը պաղեստինյան Գազայի ուղղությամբ հարվածները դադարեցնելու որոշում է կայացրել, հայտնում է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը:

Հինգշաբթի երեկոյան անվտանգության հարցերով կաբինետը նիստ է անցկացրել Գազայի հատվածում հետագա գործողությունների վերաբերյալ: Տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նախարարները և ուժային գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են կրակի միակողմանի դադարեցման հարցը:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական արշավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել