Մարդիկ գրում են՝ «իջնենք հրապարակ», «դուրս արի հրապարակ» և այլն, և այլն։
Ես մի անգամ դուրս եկա հրապարակ և ինձ հրապարակ կանչող ու նիկոլի հետ միայն հրաժարականի պահանջները քննարկել պատրաստվող ուժերը վիժվածքի հետ համաձայնության եկան ու պայմանավորվեցին ընտրությունների գնալ։
Ես էլ մոտ ժամանակներս հրապարակներ դժվար դուրս գամ։ Ինչի՞, որովհետև ես հասկացա, որ ո՛չ քաղաքական կուսակցությունները, ո՛չ բանակի գեներալներն ու սպաները, ո՛չ կոկորդ պատռող «հայրենասերները», ոչ ոք երկրի մասին չի մտածել այս ընթացքում։ Բոլորը միայն սեփական աթոռի ու սեփական քյարի մասին են մտածել։ Երկիր փրկելու անվան տակ սեփական մադատի հարցն են լուծել, ընդդիմադիր խաղալով նիկոլի հետ առևտրի են գնացել․ Ես ոչ քաղաքական քյար ունեմ, ոչ էլ պաշտոնի ակնկալիք։ Ես իմ երկիրը, իմ հայրենիքն եմ ուզում փրկել, ու ես աթոռակռիվ անողների կողքին անելիք չունեմ։
Հայաստանի քաղաքական դաշտի 99%-ին նիկոլը ձեռ ա տալիս, հավատացեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել