Lurer.com-ը գրում է.

Իմ ունեցած տեղեկությամբ հայկական կողմը արձագանքել է, որ ցանկացած հարց աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերը  ամբողջությամբ լքեն Հայատանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին, թե դեմարկացիա և դելիմիտացիա արվելու է, թե ոչ և, եթե արվելու է՝ 100 տոկոսով Հայաստանի շահերի՞ց է բխում, Մակունցը պատասխանեց:

«Ես առաջարկում եմ, որ հղումներ կատարելիս հղումներ կատարենք ոչ թե կասկածելի աղբյուրներին, այլ այն աղբյուրներին, որոնք պաշտոնապես ներկայացվում են։ Ձեր հարցադրմանը վարչապետը այսօր արձագանքել է, որ այն պայմաններով, որոնք կընդունվեն Հայաստանի Հանրապետության կողմից, միայն այդ պարագայում, այո’, դա կարող է բխել հարյուր տոկոսով Հայաստանի Հանարապետության շահերից»,-պատասխանեց  Մակունցը 

Լրագրողների այն դիտարկմանը, թե, ըստ տարածված տեղեկությունների,  խոստացվել է ադրբեջանական կողմին Տավուշի և Արարատի մարզից գյուղեր տալ, արդյոք նման կետ կար փաստաթղթում, Մակունցը պատասխանեց.

«Իմ տեղեկությունով չկա այդ կետը: Կարծում եմ, որ դժվար չէ գուշակել՝ եթե նման բան լիներ, ապա որևէ բան չէր  խանգարի որոշ անձանց փակել փաստաթղթի այդ հատվածը, եթե դա փաստաթուղթ է, իհարկե»,- նշեց Մակունցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել