Starnews.am-ը գրում է.

Հայ հայտնիները գրեթե միշտ սիրում են խոսել իրենց բնական գեղեցկությունից, հաճախ նաև նշում են ծեծված՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ արտահայտությունը», իսկ երբ նրանց հարցնում են՝ արդյո՞ք վիրահատություններ կամ ներարկումներ են արել, միանգամից ժխտում են: Բարեբախտաբար, նրանց ստերը առանց բացահայտման չեմ մնում, այն, ինչ գոնե մեկ անգամ հայտնվում է համացանցում, նրանց «դատապարտում» է: 

Համացանցային արխիվի ու Starnews-ի ամենատես աչքի հերթական «զոհը» դերասանուհի Քրիստինա Եղոյանն է, սակայն եթե մենք նրան այսպիսին չհիշեինք, դժվար էր հասկանալը, որ տեսանյութի շիկահերը հենց Քրիստինան է: Նա բառիս բուն իմաստով անճանաչելի է դարձել, իսկ վիրահատությունների ու ներարկումների մասին մենք կլռենք՝ դատողությունները թողնելով Ձեզ:

Հավելենք, որ դերասանուհին կրկին Երևանում է, նա օրերս նշել էր իր ծնունդը: Ամուսնությունից հետո Քրիստինան մեկնել է Մոսկվա: Ըստ Starnews-ի տեղեկությունների՝ նա այլևս չի նկարահանվելու, քանի որ ամուսինը դեմ է այդ գործունեությանը: Քրիստինան ավելի հաճախ հանդես կգա որպես երգչուհի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել