Եթե Մինասյանը երեկ այդ փաստաթուղթը չհրապարակեր, մենք այդպես էլ չէինք իմանալու, որ նիկոլն ալիևի հետ բան ա պայմանավորվել։ Ու պետության թիկունքում թուրքին հայկական գյուղեր զիջող բջի վաստակն էսօր կանգնել, ասում ա՝ Հայաստանում ադրբեջանական գործակալներ կան, էդ թուղթը ադրբեջանցիք են տվել իրանց։
Դուք էս անմեղսունակի գեղցի շուստռիության աստիճանը նայեք։ Ինքը թուրքի գործակալ լինելով հանդերձ ուրիշներին ա մեղադրում դրա մեջ։ Մաֆիա խաղում, որ լժե շերիֆ են բացվում, ու էն, որ սաղ գիտեն, որ մուտիտ ա անում, հազիվ են ծիծաղները զսպում, բայց ստիպված լսում են, թե ինչ էշություններ ա դուրս տալու, հիմա էս ա։
Նիկոլ Փաշինյան, այ դեգեներատ էշի տղա, բա որ ձյունը պետք ա հալվեր, հետո նոր սահմանների դեմարկացիա անեիք, ինչի՞ ենք մենք դրա մասին իմանում էսօր։ Եթե դու գործակալ չես, եթե դու թուրք չես, ինչի ես դա գաղտնի պահում էն հայ գյուղացուց, ում տունը, արոտավայրը, դաշտերը վաղը մյուս օր տալու ես թուրքին։ Կարո՞ղ ա նրա համար, որ ընտրություններից առաջ չէիր ուզում ձեներդ կորցնեիր։
Իսկ կարա՞ս բացատրես, երբ էս ամենի սլիվի մեջ մեղադրում ես «թուրքական գործակալներին», կարա՞ս մարդկանց հասկանալի լեզվով ու առանց ղժղժալու բացատրես, թե էս վիճակը ի՞նչ ա տալիս թուրքին։ Էս պարագում թուրքն ամենաքիչն ա շահագրգռված, որ քեզ հանեն, ռադ անեն էս պաշտոնից։ Դու իրանց մարդն ես, այ անբարոյականի սերունդ, դու որ մարդկանց աջ ու ձախ մեղադրում ես շպիոն լինելու մեջ, ինչի՞ առաջինը քո անունը չես տալիս։ Դու թուրքի ամենաերազած ՀՀ ղեկավարն ես, ինքը ո՞նց կուզի քո վրա բոչկա գլորի, ինքը խի՞ պետք ա ուզի, որ դու չընտրվես։ Հակառակը, ինքն ամեն ինչ անելու ա, որ դու ընտրվես։ Ու դու լավ գիտես դրա մասին։
Ասում ա՝ ես փաստաթուղթն ամբողջությամբ չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չի... Բլին, կոռեկտությունից ա խոսում մի մարդ, ով քաղաքական հարցեր լուծելու համար պատերազմի օրերին անվտանգության խորհրդի նիստի՝ գաղտնիության կնիքով փակ զապիսներ ա հանում, հրապարակում իրա պատի թերթում։ Այսինքն՝ Հայստանին վերաբերվող ցանկացած գաղտնի թուղթ ու ձայնագրություն հրապարակելն օքեյ ա, բայց թուրքի հետ պայմանավորվածը՝ կոռեկտ չի։
Մի խոսքով, հասկացանք. նիկոլը Հայաստանի տարածքի հաշվին հերթական զիջումներն ա անելու թուրքերին՝ դա ներկայացնելով «խաղաղության հաստատում» անվան տակ։ Սա մոտավորապես էն նույն սցենարն ա, որը արվեց «պատերազմը կանգնացրեց, որ ձեր էրեխեքին փրկի» բեմականացման ժամանակ։
Մինչև հունիսի 20 նիկոլը զիջելու ա էն, ինչ հասցնելու ա, քանի որ էս փաստաթղթի արտահոսքը խառնեց իրա ու թուրքերի պլանները։
Ու մեկընդմիշտ հիշեք՝ կարևորագույն դիրքեր զիջելով դու ոչ թե խաղաղություն ես հաստատում, այլ դառնում ես խոցելի, դառնում ես անպաշտպան թշնամու առաջ, որ ցանկության դեպքում էլ չկարողանաս պաշտպանվել։ Ըստ նիկոլի ներկայացրածի՝ մենակ մենք ենք խաղաղության պատրաստվում։ ադրբեջանը, հակառակը, մեր հաշվին բարելավում ա իր դիրքերը։ Դու հնարավոր հարձակման դեպքում դառնում ես անպաշտպան, դու չես կարողանում դիմադրել և ուզած-չուզած պետք ա ապրես «խաղաղ», մոռանաս բոլոր հավակնությունների մասին, որովհետև, հակառակ դեպքում քեզ կկոտորեն, որովհետև քո թուրք ղեկավարը քո կարևորագույն բարձունքները տվել ա թշնամում...
Սահմանամերձ գյուղերի ու քաղաքների բնակիչներ, ամեն դեպքում ձեր ունեցվածքը հավաքած պահեք, մեկ էլ ու եկան, ասեցին, որ էս գյուղն էլ ձերը չի, ամենաժողովրդավար վարչապետը դա զիջել ա թուրքին, որ դու «խաղաղ ապրես»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել