Starnews.am-ը գրում է.

Շատերը գիտեն, որ դերասանուհի Սաթենիկ Հազարյանն ամուսնալուծված է, նա ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, ինչպես հարցազրույցների մեկում էր նշել, նախկին ամուսինը գնացել էր ուրիշ կնոջ մոտ, իսկ իրեն դրա մասին տեղեկացրել միայն ՍՄՍ-ով:

«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին»,-նշել էր հարցազրույցում Սաթենիկը:

Starnews-ին հաջողվել է գտնել Սաթենիկի նախկին ամուսնուն և նրա ընտանիքին, որոնց լուսանկարներն էլ ներկայացնում եք ձեզ: Կյանքի դժվար շրջանը Սաթենիկը հաղթահարել է անդադար նկարահանվելով, մարզասրահ հաճախելով, կյանքն ավելի բարելավելու ցանկությամբ: Իսկ երեխաների նվազագույն բարեկեցությունն ապահովելու համար ստիպված էր լինում անքուն օր ու գիշերներ անցկացնել նկարահանման եւ թատերական հրապարակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել