«Հունիսի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ լարված: Քաղաքական հիմնական ուժերը սկսել են դիրքավորվել ու հնարավորինս ամրացնել իրենց ցուցակներն ու թիմերը: Բանը հասել է նրան, որ ընդդիմադիրները փորձում են լեզու գտնել «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամների հետ, ովքեր, ըստ որոշ սոցհարցումների, համեմատաբար բարձր վարկանիշ ունեն իրենց տարածքներում, սակայն չեն ցանկանում նորից մտնել ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ։ Այսինքն, պետք է որևէ կուսակցության կամ դաշինքի կազմում հանդես գան:

Մեր աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին քննարկումներ են ունենում այդ պատգամավորների հետ, ոմանց առաջարկում են միանալ իրենց, հանդես գալ անցողիկ տեղերում և ԱԺ մտնելուց հետո գործել փաստացի անկախ կարգավիճակում՝ շարունակելով զբաղվել իրենց տարածքի ժողովրդի հարցերով։ «Մայր» կուսակցությանը սույն անձն իր «պարտքը» կտա միայն իր տարածքից նրա օգտին բերած ձայներով: Այս մոդելի աշխատելու պարագայում գոհ կլինեն բոլորը. մարդիկ ԱԺ-ում կշարունակեն ունենալ իրենց մարդուն, դրա դիմաց ձայն կտան, օրինակ, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին կամ ԲՀԿ-ին, մյուս կուսակցություններին և կունենան փաստացի անկախ պատգամավոր՝ կուսակցության կամ դաշինքի ֆորմալ քողի տակ:

Մեզ տեղեկացրին նաև, որ պատգամավորներից ոմանք արդեն իսկ հանդիպումներ են ունենում իրենց ընտրողների, համայնքապետերի ու կոլեկտիվների հետ` քննարկելով այս ձևաչափը։ Թերևս բոլորն էլ կողմ են այս տարբերակին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել