News.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտնվել է կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի հետ սկանդալի կենտրոնում հասարակական կարծիքի հարցումներում դիրքի կորստի, լուրջ տնտեսական ճգնաժամի եւ կորոնավիրուսիային վարակի բռնկման ֆոնին, գրում է The New York Times թերթը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական մաֆիայի ամենահայտնի ղեկավար Սեդաթ Փեքերը տարածել է բացահայտող տեսահոլովակների շարք, որոնցում մեղադրել է Թուրքիայի Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցությանը կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Փեքերը, որը մեղավոր է ճանաչվել 2007 թվականին կազմակերպված հանցավոր գործունեության մեջ եւ դարձյալ հետախուզվում է թուրքական ոստիկանության կողմից, մեղադրանք է առաջադրել բռնության, թմրավաճառքի եւ կասկածելի մահերի մեջ պաշտոնյային, որը մոտ է Էրդողանին: Փեքերի առաջին մեղադրանքը ուղղված է եղել «Պելիկան» խմբի դեմ, որը կենտրոնացած էր Էրդողանի փեսա եւ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի ու խայտառակված նախկին ներքին գործերի նախարար Մեհմեթ Ագարի շուրջ: «Սակայն կարճ ժամանակ անց դրա գլխավոր նպատակն էր Սուլեյման Սոյլուն՝ հզոր եւ հավակնոտ ներքին գործերի նախարարը»,-նշված է հրապարակման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել