Ստորագրության նախապատրաստվող նոր հայտարարության մեծ վտանգներից մեկն այն է, որ այն ամրագրելու է պաշտոնապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանները, որի հետևանքով Հայաստանը կվավերացնի Արցախի Ադրբեջանի կազմում լինելու փաստը։ Դա այլևս փակելու է Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ բանակցային հնարավորությունը։ Դա այն է, ինչի մասին հետպատերազմյան շրջանում անդադար խոսում է Ալիեւը:
Այլևս պետք է բացառել, որ նոյեմբերի 9-ից եւ հունվարի 11-ից հետո այդ ազգադավ սրիկայի ստորագրությունը դրվի որեւէ փաստաթղթի տակ։ Նա Հայաստանի օրինական ղեկավար չէ։ Նա ապօրինի է զավթել այդ պաշտոնը։ Րոպե առաջ նա պետք է վռնդվի վարչապետի պաշտոնից։
Սիրելի ժողովուրդ ոտքի կանգնեք: Հայաստանի եւ Արցախի բոլոր ժամանակների քաղաքական, ռազմական, հոգեւոր առաջնորդներ, գիտնականներ, գործարարներ, բանվորներ, գյուղացիներ, ծառայողներ, ուսուցիչներ, ուսանողներ, միացեք իրար, կանգնեք իրար կողք, նույն վայրում, նույն օրը, նույն ժամին: Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից։ Մի կողմ թողեք այդ ընտրություն կոչված ծաղրուծանակը, զբաղվեք լուրջ գործով։ Մեր այսօրվա ապրած ամեն րոպեն դարի արժեք ունի։ Ամեն րոպե հապաղելն այլևս կործանարար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել