News.am-ը գրում է․

ԱՄՆ-ն արգելել է երկիր մուտք գործել Ալբանիայի նախկին նախագահ եւ վարչապետ Սալի Բերիշային եւ նրա ընտանիքի անդամներին «կոռուպցիոն գործողությունների» եւ իշխանությունը չարաշահելու պատճառով:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Բերիշան, մասնավորապես, լինելով վարչապետ, ներքաշված է եղել «կոռուպցիոն գործողությունների մեջ», ինչպիսիք են պետական միջոցների ապօրինի յուրացումը եւ միջամտությունը հանրային գործընթացներում՝ ներառյալ իր իշխանության օգտագործումը սեփական շահի եւ սեփական քաղաքական դաշնակիցներին ու ընտանիքի անդամներին հարստացնելու համար:

«Ես հրապարակավ հայտարարում եմ, որ Բերիշան եւ նրա մտերիմ ազգականներն իրավունք չունեն մուտք գործել Միացյալ Նահանգներ»,-գրել է նա թվիթերյան էջում:

Բերիշայի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել Ալբանիայում: Բերիշան եղել է երկրի նախագահը 1992-1997 թվականներին եւ վարչապետը 2005-2013 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել