Aysor.am-ը գրում է․

Սյունիքում վերսկսվել են բանակցությունները, արդյունքները, սակայն, դեռ պարզ չեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել, ադրբեջանցիները ոնց եկել են, ներխուժել են մեր տարածք, այդպես էլ հիմա իրենք այնտեղ են ու ավելացրել են իրենց զորքի խմբաքանակը», - ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել», Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Թող նշի այդ անունները, մենք էլ կմտածենք ինչպես արձագանքել, այսինքն՝ իրեն միանգամից կմտցնենք դատարան ու չենք թողնի այնտեղից դուրս գա ընդհանրապես»։

Ըստ Հակոբյանի՝ ստացվում է այնպես, որ ով իշխանության ասածներին ընդդիմադիր է, այլ երկրների գործակալ է։

«Իսկ ես իրենց տեղը լինեի՝ գործակալներ ման կգայի իրենց մեջ, իրենք շատ լավ գիտեն՝ ովքեր են ու որ երկրի գործակալներն են», - ասաց նա։

Սյունիքի նախկին մարզպետը պնդեց՝ այս իշխանությունը հա՛մ չի ուզում, հա՛մ էլ չի կարող Սյունիքի հարցը կարգավորել։

«Համոզմունք է, որ իրենք թքած ունեն ազգի վրա, պետության վրա, պետականության վրա, մեր գերիների վրա, ո՞վ է զբաղվում այսօր մեր գերիներով, ո՞վ, ես համոզված եմ, որ իրենք ճիշտ թիվը չգիտեն մեր գերիների։ Այս ապիկարները պետք է վայրկյան առաջ գնան, որ այն մարդիկ, ովքեր ունակ են ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնել ու իրականացնել, կարողանան այս փշրանքների վրա կառուցեն ու տրամաբանական կետի բերեն», - նշեց նա։

Վահե Հակոբյանը նշեց՝ բացարձակ անիմաստ է Սյունիքի հարցով մեկ սեղանի շուրջ նստել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Որովհետև մեր դիմաց դավաճան է, ապիկար, էլ ի՞նչ ասեմ, այդ մարդու հետ ո՞նց կարելի է նստել, բանակցություններ տանել, եթե ինքը հոգու խորքում ունի տրամաբանություն, հայրենասիրություն, պետք է ասի՝ «ժողովուրդ ջան, ես չեմ կարող», չոքած ներողություն խնդրի ու ասի՝ «ինձ տարեք դատարան», եթե ինքը մարդ է, ոչ թե ինչ-որ սատանա մարդու կերպարով», - ընդգծեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել