Կհիշեք այս տղային։ 2017-18-ին պայքարում էր Ազգ-Բանակ հայեցակարգի դեմ, հետո արդեն տարկետման վերացման դեմ ուսանողության շրջանում արշավի առաջամարտիկներից էր։ Ամեն քայլափոխի ասում էր, որ ծառայությունից պետք է ազատել, քանի որ մեռած էր գիտության համար։ 2018-ին քայլիստների իշխանության գալուց հաշված շաբաթներ անց արագ մեղմացված կարգավորումներով ընդունվեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ազատվեց ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտականությունից (համ հպարտությունից, ըստ իս)։ Բայց գիտության փոխարեն տեղավորվեց Արարատ Միրզոյանի աշխատակազմում, նախ՝ կառավարությունում, հետո արդեն՝ Ազգային Ժողովում։ Ինքնագոհ դեմքը պարբերաբար կարելի էր տեսնել պաշտոնական ընդունելությունների, ԱԺ պատվիրակությունների օտարերկրյա ճամփորդությունների ժամանակ։ Այս նույն երիտասասարդը 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ կոնգրեսականների հետ լուսանկար էր տեղադրել Շուշիի սբ. Ղազանչեցոցի մոտից ու մակագրել՝ «Իսկ այս ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:
Այս նույն երիտասարդը, նիկոլի թեւը մտած տրճիկ էր տալիս Շուշիի ազատագրման տոնակատարությանը, 2019 թվականի մայիսի 9-ին, Ջդրդուզում, որտեղ օրերս ալիեւները մուղամ էին լսում։ Երեք տարի սույն երիտասարդը պետք է գիտությամբ զբաղվեր, բայց իշխանական միջանցքներում էր թրեւ գալիս ու պետության, մեր հարկատուների հաշվին ճամփորդում, պարգեւավճար ստանում։ Պատերազմի օրերին երբեմն նկարվում էր Արցախում, զինվորական-որսորդական հագուստով, Արարատ ՄԻրզոյանի կողքին։ Պարբերաբար հետաքրքրվում էի՝ իր այդքան գովերգած գիտությամբ զբաղվու՞մ էր։ Մի քանի անգամ հրապարակային եմ ասել, որ ոչ մի հոդված չի տպագրել, ոչ մի քննություն չի հանձնել, ինչպես պահանջում է օրենքը։ Այս օրերին լրանում էր նրա ասպիրատնական պայմանական ուսումնառության ավարտն ու պետք է թեկնածուական թեզը պաշտպաներ։ Մինչ գիտխորհրդով որակավորմանը օրը, նախօրեին, տեղեկացրեցին, դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ ասպիրանտուրայից։ Արդյունքում՝
- գիտության համար իր զոհաբերվողը չզբաղվեց գիտությամբ
- երեք տարի խուսափեց ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտադիր պահանջից
- ասպիրանտուրայում զբաղեցրեց մեկ այլ շնորհալի թեկնածուի տեղ
- երեք տարի վարեց շվայտ կյանք իր կարգավիճակով (ԱԺ նախագահի օգնական, խորհրդական) պայմանավորված։
Սա է բանակից թռնողների, Բանակը կործանողների իրական դեմքը ՀԳ նոր հուշեցին, որ դրա անունը չեմ գրել՝ Վահան Կոստանյան
May be an image of 2 people, beard, people sitting and indoorMay be an image of 5 people and mountainMay be an image of standing and outdoorsMay be an image of 5 people, people standing and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել