Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Հետաքննիչները դեպքի վայրի զննություն կատարելուց հետո, երբ պետք է արդեն մեկնեին հիվանդանոց՝ վիրավորների ինքնությունը ճշտելու, IVECO-ում հրդեհ է բռնկվել, որից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները մարել են IVECO-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ IVECO-ն բարձված է եղել պաղպաղակով։ Հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել