Starnews.am-ը գրում է.

Եվ ամուսնացան նրանք ու ապրեցին երկար ու երջանիկ... Այս նախադասությունը մենք լսում ենք մանկուց, սակայն որևէ մեկն ապահովագրված չէ ամուսնալուծությունից, այդ թվում՝ հայտնի կանայք: Starnews-ը այս անգամ կրկին անդրադարձել է ամուսնալուծված հայտնի կանանց, որոնք անձնականը նույնպես դառնում է հանրային քննարկման մի մաս:

Սոֆյա Պողոսյան

Դերասանուհին չի սիրում խոսել իր առաջին ամուսնությունից: Սոֆյան և Նարեկ Գեւորգյանը շուրջ 6 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել էին, թեպետ նախքան այդ քայլին  գնալը նրանք բավական երջանիկ զույգի տպավորություն էին թողնում:Սոֆյան և Նարեկը ծանոթացել էին ուսանողական տարիներին: Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ իրենց հարաբերությունները նման են «Ռոմեո և Ջուլիետ»-ին: 

Շատ սիրուն զույգ». Սոֆյա Պողոսյանի ու Աշոտ Տեր-Մաթևոսյանի լուսանկարը

Սոֆյան ներկայումս ամուսնացած է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ: Նրանք գրեթե ամենուր միասին են, այդ թվում՝ նկարահանման հրապարակում:

Սաթենիկ Հազարյան

Нет описания.

Нет описания.

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանի ամուսնալուծության եւ երեխաներին միայնակ մեծացնելու մասին խոսակցություններ շատ են եղել: Պարզվում է՝ դերասանուհին իսկական անձնական ողբերգություն է ապրել, որի մասին մեկ անգամ նշել է հետևյալը.

«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին»:

Աիդա Սարգսյան

Нет описания.

Երգչուհի Աիդա Սարգսյանը ներկայումս ԱՄՆ-ում է, նա միայնակ է մեծացնում իր դստերը: Աիդայի անձնական կյանքի մասին հայտնի է, որ տարիներ առաջ ամուսնացավ, սակայն ամուսնությունը կարճ տևեց: Ժամանակին այդ լուրերի մասին Աիդան նշում էր, որ իր ընտանիքում կա խնդիր, կոնֆլիկտ.

«Այո, չեմ հրաժարվում, իմ ընտանիքում կա խնդիր։ Ամուսինս այս պահին Հայսատանում չէ, և դա այն պատճառներից մեկն է, որ ես այսօր միայնակ եմ, բայց միանշանակ ասել, որ ես ամուսնալուծված եմ, չգիտեմ, չեմ կարող․․․»:

Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանն ամուսնալուծվել է երկու անգամ: Առաջին ամուսնությունից նա որդի ունի, սկանդալային պատմություններ չեն նկատվել, սակայն երկրորդ ամուսնալուծությունը բավական ցավոտ էր: 

Orer.am | Ինչպես են Գայանե Ասլամազյանն ու ամուսինը վայելում ծովափնյա  մեղրամիսը. Tert.am (Video)

1or.am | «Այս տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է»․ Գայանե  Ասլամազյանի ամուսնու բացառիկ հարցազրույցը

Գայանեն վերջերս առաջին անգամ խոսել էր իր ամուսնալուծության մասին՝ նշելով, որ սիրել է Ջիանի Օնչոյին, սակայն չի փոշմանել իր որուշումների համար:

Հայտնի է, որ Գայանեի արդեն նախկին ամուսինը  ձերբակալված է թմրանյութերի վաճառքի համար, ինչի վերաբերյալ լուրեր էին պտտվում, որ Գայանեն էլ առնչություն ունի թմրանյութերի հետ: Գայանեն այս առիթով նշում է, որ նույնիսկ տեղյակ չէր, որ ամուսինը նման պատմությունների հետ էր կապված, իսկ ավել մեղանդրանքներ հնչեցնողներին ասում է, որ կարող են ամեն բան ստուգել համացանցի որոնողական համակարգի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել