Հայաստանի իշխանությունների կողմից երեկ աշխարհասփյուռ զանգերի, նամակների տարափում տեղի ունեցավ նաև մի հանդիպում: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ հանդիպմանը Հայաստանի դեսպանը փոխանցել է Երևանի ակնկալիքը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին վերջ դնելու աջակցության շուրջ:
Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգության մասին պաշտոնական Երևանը տեղեկացնում է Իրանի ճանապարհների նախարարին…
Բնական է, որ դրան պիտի հետևեր իրանական հետաքրքրությունների ներքո գտնվող երթուղու քննարկումը, ինչն էլ եղավ («Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի քննարկում):
Անբնականը բարեկամ երկրին առաջին հերթին որպես իր համար բացառապես տրանսպորատային ուղի ներկայանալն է:
Այս թվացյալ լոկալ իրադարձությունը, իրականում գլոբալ Հայաստանի տապալված արտաքին քաղաքականության հերթական դրվագն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել