Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:

«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել