Starnews.am-ը գրում է.

Հայտնիությունը երբեք էլ անձնական երջանկության երաշխիք չէ: Starnews-ը ներկայացնում է կանանց, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, որպես կանոն նրանք անձնական մեծ ողդբերգություն են ունենում, ամուսիններն էլ երբեք չեն փորձում շփման եզրեր գտնել իրենց երեխաների հետ:

Լիլիթ Կարապետյան

Լիլիթը Կարապետյանը երբեք էլ երգիչ Դավիթ Թուջարյանի կինը չդարձավ, նրանք նախ տանիք էին կիսում, ապա նաև երեխա ունեցան: Տղային Լիլիթը տվեց իր ավտովթարից մահացած եղբոր անունը: Լիլիթի խոսքով՝ իր և Դավիթ Թուջարյանի հարաբերություններն ավարտվել էին, քանի որ վերջինս չէր համակերպվել իր մասնագիտական գործունեության հետ: Սակայն հարաբերություններ չունեն նաև հայր և որդի: 

Լիլիթը խոստովանել է, որ այնպիսի  մի դեպք էր եղել, որից հետո իր որդին չէր ցանկացել հոր հետ շփվել: Լիլիթը վստահեցնում է, որ Դավիթը չի էլ փորձում շփման եզրեր գտնել, միաժամանակ, Լիլիթը վստահեցնում է, որ որդուն չի խոչընդոտելու հոր հետ շփվել, թողնելու է, որ տղան ինքը որոշում կայացնի:

Նշենք, որ Դավիթ Թուջարյանն ամուսնացած է, երկրորդ կնոջից ունի 3 երեխա: Դավիթի խոսքով՝ ինքը շփվում է Կարենի հետ, ավելին՝ իր բոլոր երեխաները ժամանակ առ ժամանակ հանդիպում են:

Նաիրա Մովսիսյան

Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը վերջնականապես բացահայտում է բոլոր  գաղտնիքները. Life.panorama.am

Նաիրա Մովսիսյանի և Վան Հակոբյանի հարաբերությունները զարգանում էին լսարանի առաջ, նրանք որքան արագ ամուսնացան, այնքան արագ էլ բաժանվեցին: Նույնիսկ երեխայի ծնվելիս՝ Վանն արդեն Նաիրայի կողքին չէր: Գրեթե բոլոր հարցազրույցներում Նաիրան վստահեցնում է, որ միայնակ է մեծացնում իր երեխային, Վանը որևէ ձևով չի օժանդակում իրենց, ոչ էլ երեխային տեսնելու ցանկություն է հայտնում:

Нет описания.

Աննա Մանուչարյան

Դերասանուհի Աննա Մանուչարյանը շատ երիտասարդ է ամուսնացել, սակայն նա վստահեցնում է, որ այդ ամուսնությունը սխալմունք էր: Աննան հարցազրույցներում խոստովանում էր, որ ամուսնությունից որոշ ժամանակ անց հասկացավ, որ ինքը որևէ առնչություն չունի իր ամուսնու և նրա ընտանիքի հետ: Ամուսնալուծվելու որոշում կայացրեց, ինչից հետո ըստ Աննայի՝ մինչ օրս նախկին ամուսինը չի շփվում դստեր հետ: Աննայի դուստրն արդեն դեռահաս է:

Нет описания.

Нет описания.

Անուշիկ Առաքելյան

Դերասանուհին շատ երիտասարդ տարիքում  է ամուսնացել, սակայն ամուսնությունը երկար չի տևել: Նրանք չեն կարողացել նորմալ հարաբերություններ պահպանել, ավելին՝ նախկին ամուսինը երբեք չի շփվել իրենց դստեր հետ:

Իբրեւ թե պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի». Անուշիկ Առաքելյան - Bravo.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել