Երբեմն մեզ թվում է, թե ապրում ենք շատ վատ պայմաններում՝ վատ էկոլոգիա, հիվանդություններ, ճգնաժամեր, կորոնավիրուս: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ սրանք վատագույն բաները չեն, որ պատահել են մարդկության հետ:

Եվրոպայի Սև մահը

Մարդկության համար ամենասարսափելի ժամանակաշրջաններից է եղել 14-րդ հարյուրամյակը, մասնավորապես՝ սկսած 1346 թվականից: Մահացան անհավանական քանակությամբ մարդիկ, ինչի պատճառով էլ համաճարակն անվանեցին Սև մահ: Մոտավոր հաշվարկներով՝ ժանտախտը տիրել է մի քանի տարի շարունակ խլել 60 մլն մարդու կյանք և վերջնականապես նահանջել միայն 1353 թ.:

Մինչ օրս համաճարակի սկսման հստակ պատճառը հայտնի չէ: Ըստ գիտնականների՝ այն մի քանի գործոնների համակցության հետևանք է եղել: Պատճառներից են սովը, երաշտը, կլիմայի անկայունությունը և հակասանիտարականությունը: Երաշտի պատճառով քաղաքները պատվել էին առնետներով ու մկներով, որոնք էլ, ինչպես հայտնի է, վտանգավոր հիվանդություններ փոխանցողներ են: Սև ժանտախտը գոյություն ուներ ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում:

Երկրորդ աշխարհամարտն ու մեծ սովը

1939-1945 թթ. ռազմական գործողությունների հետևանքով տուժեց ողջ աշխարհը: Միայն ԽՍՀՄ-ում պատերազմը խլեց տասնյակ միլիոնավոր մարդու կյանք: Եթե 1939 թ. ամեն ինչ վատ էր, ապա 2 տարի անց շատ ավելի վատ էր. պատերազմը համաշխարհային մասշտաբներ էր ստացել և չէր դադարում:

1959 թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում սկսվեց մեծ սով: 3 տարում երկրում մահացավ 15 մլն մարդ, և սա միայն պաշտոնական տվյալներով:

Վատագույնը

Գիտնականներն ամենասարսափելի տարին համարում են 536-ը: Հենց այդ տարում է մոլորակի վրա հրաբուխների՝ անհավանական մասշտաբների ժայթքում տեղի ունեցել: Մոլորակի տարբեր կետերում՝ Իտալիայում, Գրենլանդիայում, Անտարկտիդայում, հրաբուխներն սկսեցին միաժամանակ ժայթքել:

Բնության այդ ճգնաժամից հետո Երկիրը չէր կարողանում ուշքի գգալ 100 տարի շարունակ: Երկար տարիներ մթնոլորտում մեծ քանակությամբ րաբխային արտանետումներ կային կուտակված: Արդյունքում իջել էր օդի ջերմաստիճանը, երաշտ էր սկսվել, ապա՝ սով: Չինաստանում անգամ ձյուն էր տեղացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել