Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ ասել է, թե անիծում է Ավստրիայի կառավարությանը և երկրի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը Իսրայելի դրոշները բարձրացրել է պետական շենքերի վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կախել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ: Ըստ ամենայնի, Ավստրիան փորձում է մուսուլմաններին ստիպել վճարել իր կողմից կատարված հրեաների ցեղասպանության համար»,- ասել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել