Shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Ղազարյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի 82 ԼR 888 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.6 կմ հատվածում դեպի Շորժայի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի ափի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել