Pastinfo.am-ը գրում է.

Սև լճի տարածքում անվտանգության գոտի ստեղծելը խնդրի լուծում չէ, մենք նորից պարտադրված թուրքերի և ադրբեջանցիների խաղն ենք խաղալու: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Եթե Սև լճի տարածքում անվտանգության գոտի ստեղծելը լինելու է Հայաստանի տարածքի հաշվին, դա շատ վատ է հայկական կողմի համար, սա նշանակում է, որ հակառակորդը տարբեր կերպ փորձում է խցկվել մեր տարածք և ՀՀ սահմաններն ավելի նեղացնել՝ Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք միջանցք ստեղծելու համար: Սա խնդրի լուծում լինել չի կարող, մենք նորից պարտադրված թուրքերի և ադրբեջանցիների խաղն ենք խաղալու»,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարը ստեղծված իրավիճակում երկու լուծում է տեսնում՝ հայկական կողմը պետք է ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև Ռուսաստանի հետ բանակցությունների շրջանակներում փորձի հարցը լուծել.

«Նաև մեր բանակը պետք է պատրաստ լինի մեր տարածքները պաշտպանելուն և թշնամուն մեր տարածքից հանելուն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել