ArmLur.am-ը գրում է.

ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կապված մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ադրբեջանական կողմին հաջողվել էր անցնել Հայաստանի սահմանը: ArmLur.am-ն այս գործընթացից մանրամասներ հայտնել էր:

Եվ ահա Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել