Hraparak.am-ը գրում է.

Մինչ տարածքային կառավարման և ասֆալտաշինության նախարար Սուրեն Պապիկյանը նախընտրական էժանագին փիարով է զբաղված ֆեյսբուքում՝ ասֆալտի նկարներ տեղադրելով, ամեն օր Երևան-Գյումրի ճանապարհի վրա վարորդները շարունակում են ջարդել իրենց մեքենաները այդ նույն «ասֆալտապատման» հետևանքով։

Համացանցում տարբեր օգտատերեր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Երևան-Գյումրի ճանապարհը։ Ամենուր փոսեր են, այն էլ՝ մարդաբոյ փոսեր, որոնք անհնար է շրջանցել։ Դիրքերի խրամատները հիմա մայրուղի են տեղափոխվել։ Ընդ որում՝ նույն խայտառակ վիճակն է ինչպես Ապարանով Գյումրի ճանապարհը, այնպես էլ՝ Թալինով։

Մեզ պատմեցին, որ այդ տարածքով անցնող վարորդները անհնար է՝ մեքենան չվնասեն ու ծախսի տակ չընկնեն, տարածքի վուլկանիզացիաները՝ վկա։ Իսկ Սուրեն Պապիկյանը թող շարունակի էժանագին շոուներ անել՝ «առանց ատկատի» մի երկու կմ ինչ-որ խուլ գյուղում արած ասֆալտի նկարները ցուցադրելով։

Հասարակություն

ԵՐԵՒԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ «ԽՐԱՄԱՏՆԵՐՆ» ՈՒ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԷԺԱՆԱԳԻՆ ՓԻԱՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒ
Վահե Մակարյան17 Մայիս 2021 | 12:15
Facebook Twitter

Մինչ տարածքային կառավարման և ասֆալտաշինության նախարար Սուրեն Պապիկյանը նախընտրական էժանագին փիարով է զբաղված ֆեյսբուքում՝ ասֆալտի նկարներ տեղադրելով, ամեն օր Երևան-Գյումրի ճանապարհի վրա վարորդները շարունակում են ջարդել իրենց մեքենաները այդ նույն «ասֆալտապատման» հետևանքով։

Համացանցում տարբեր օգտատերեր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Երևան-Գյումրի ճանապարհը։ Ամենուր փոսեր են, այն էլ՝ մարդաբոյ փոսեր, որոնք անհնար է շրջանցել։ Դիրքերի խրամատները հիմա մայրուղի են տեղափոխվել։ Ընդ որում՝ նույն խայտառակ վիճակն է ինչպես Ապարանով Գյումրի ճանապարհը, այնպես էլ՝ Թալինով։

Մեզ պատմեցին, որ այդ տարածքով անցնող վարորդները անհնար է՝ մեքենան չվնասեն ու ծախսի տակ չընկնեն, տարածքի վուլկանիզացիաները՝ վկա։ Իսկ Սուրեն Պապիկյանը թող շարունակի էժանագին շոուներ անել՝ «առանց ատկատի» մի երկու կմ ինչ-որ խուլ գյուղում արած ասֆալտի նկարները ցուցադրելով ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել