News.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Արտենիկ գյուղի բնակիչները երկկողմանի փակել են Գյումրի–Երեւան մայրուղին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։

«Նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%–ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է, փորձել ենք իրենց հետ էլ կապվել, բայց անօգուտ, չի ստացվել»,– ասաց Արտենիկի բնակիչը։

Գյուղի բնակիչները մայրուղին փակելով՝  պատկան մարմինների ուշադրություն  են  հրավիրում խնդրի շուրջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել