ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի շուրջ 250 զինծառայողներ շարունակում են մնալ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։

Այսօր կայացած բանակցություններին մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հանդիպումը, սակայն, արդյունքներ չի ունեցել և կշարունակվի նաև վաղը։

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել