Panorama.am-ը գրում է.

«Այս ընտրությունները չպետք է լինեին, մեզ պարտադրվել է այս «լուծումը»»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուծումը նախ և առաջ արտաքին քաղաքական ուժերի կոնսենսուս է Հայաստանում քաղաքական գոլորշի թողելու և  ՀՀ-ում որոշակի քաղաքական կանխատեսելիություն վերականգնելու համար։

«Մեր ներքին օրակարգը չէր թելադրում այսպիսի լուծում։ ՀՀԿ-ն դեկտեմբերին էլ էր դեմ, մինչև վերջ դեմ էր, ընտրություններին մասնակցելու մեր որոշմամբ փաստել ենք, որ, ցավոք սրտի, հետևել ենք միայն քաղաքական դաշտի այն զարգացումներին, որոնք չկարողացանք կանխել։ Ամեն կերպ փորձում էինք կանխել այս ընտրությունները, որովհտեև դեռ այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանն ի վիճակի չէր գնալ ընտրությունների, քանզի  բազմաթիվ մարտահրավերներ ունի, այդ թվում անվտանգային, և այս վիճակում երկիրը տանել նախընտրական քարոզարշավների, ցնցումների փուլ, անթույլատրելի էինք համարել։ Երկրորդ՝ չէր կարելի գնալ ընտրությունների այս կապիտուլյանտ  իշխանությունների ղեկավարման ներքո, որոնք միայն խորացնում են պրոբլեմները»,- ասաց Ա. Աշոտյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել