Armenpress.am-ը գրում է.
Ամերիկյան NASA-ի գիտական հարցերով փոխտնօրեն Թոմաս Ցուրբուհենը շնորհավորել է Չինաստանին՝ չինական մարսագնացի՝ Կարմիր մոլորակի վրա բարեհաջող վայրէջք կատարելու փաստի առթիվ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Ցուրբուհենը հույս է հայտնել, որ այս քայլով չինական կողմը մեծ ներդրում կունենա Մարսի հետազոտման գործում:
Չինական «Տյանվեն» մարսագնացը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: Մարսագնացի առաքելությունը Մարսի մակերևույթի ու ենթամակերևութային շերտի կազմի ու կառուցվածքի, կլիմայի ուսումնասիրությունն ու սառույցի որոնումներն են:
Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, ով վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1052446.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել