Panorama.am-ը գրում է.

Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Panorama.am-ի հետ զրույցում Արթուր Այվազյանն ասաց, որ այսպես բարձրաձայնում է ապօրինիությունների մասին, որոնք կատարվում են իր նկատմամբ։

«Ապօրինություններ եմ նկատել, ինձ ապօրինի են պահում, ապօրինի են մեղադրանք առաջադրել։ Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում»,- ասաց նա։

Նա նշեց, որ այժմ ձերբակալված է, քրեական գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու համար։

«Սադրանք հրահրեցին, հետո էլ մեզ հրավիրեցին ոստիկանություն։ Քրեական գործ են հարուցել խուլիգանության համար, բայց կադրերից էլ երևում է, թե ով ինչ է անում։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ինձ կանգնեցնել։ Չի կարողանալու, եթե նույնիսկ այս պատերի միջից էլ դուրս չգամ, չեմ դադարեցնելու իմ պայքարը։ Իմ նախանշած ուղուց չեմ շեղվելու, իմ ստորաբաժանումը շարունակելու է Սյունիքը պաշտպանել, հասնելու եմ նրան, որ բոլոր սահմանամերձ գյուղերի ժողովուրդը զենք ստանա։ Մենք պետք է պաշտպանվենք»,- ասաց Արթուր Այվազյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել