Երբևէ լսե՞լ եք վուլեմի տեսակի սոճիների մասին։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ դրա մասին տեղեկությունները պետական գաղտնիք են համարվում։ Ավստրալիայի իշխանությունները որոշել են գաղտնի պահել այս ծառերի գտնվելու վայրը, քանի որ ըստ որոշ տվյալների՝ դրանց տարիքը կազմում է 15 մլն տարեկան։

Վուլեմի սոճիները մոլորակի հնագույն բույսերից են։ Ըստ մասնագետների հաշվարկների՝ դրանց տարիքը կազմում է 13-15 մլն տարեկան։ Մի քանի տար իառաջ մարդիկ տեղյակ չէին, որ դրանք գոյություն ունեն, քանի որ Ավստրալիայի էկոլոգները թաքցնում էին ողջ տեղեկությունները՝ ցանկանալով դրանք հայտնել ավելի ուշ՝ ուսումնասիրություններ կատարելուց հետո։

Առաջին ծառերը հայտնաբերվել են 1994 թ. Վոլեմի այգում և անվանել հենց դրա պատվին։ Սկզբում ոչ ոք չգիտեր հսկաների տարիքի մասին։ Սակայն դրանց բարձրությունն ու բնի տրամագիծը հուշում էին, որ ծառերը հին են։ Կատարված ուսումնասիրությունները հաստատեցին այդ վարկածը։

Ծառերն անվանեցին wollemia nobilis: Չնայած որ դրանց գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, պարկի աշխատակիցները սերմեր ցանեցին և աճող նոր ծառերն սկսեցին վաճառել։ 2005 թվականից տեղեկությունները բոլորին հասանելի դարձան, և ծառերն սկսեցին վաճառել օրինական եղանակով։

Ավստրալական սոճու նախնիներն աճել են Յուրայի դարաշրջանում։ Պատմական աղբյուրներում դրանք անվանվում են Agathis jurassica: Ծառերն աճել են 150 մլն տարի առաջ, երբ Երկրի վրա շրջում են դինոզավրերը։

Ծառերը թաքցրել են՝ նպատակ ունենալով պահպանել դրանք։ Չէ՞ որ եթե մի վայրում մարդը ոտք է դնում, ապա այդտեղ ծառահատում է սկսվում։ Հարուստ մարդիկ ցանկանում էին այդ ծառերից ունենալ սեփական այգիներում, այդ իսկ պատճառով էլ սոճիներից սկսեցին աճեցնել և վաճառել աճուրդների ընթացքում։ Գլխավոր աճուրդը տեղի է ունեցել Սիդնեյում, և վաճառվել է 292 ծառ։ Մեկ շիվի գինը տատանվել է 2-7 հազար դոլարի սահմաններում։

Նման գտածոները հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա։ Դրանք ուսումնասիրելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ։ Մասնագետները հուսով են, որ վաճառված ծառերը կգոյատեն նաև աշխարհի այլ անկյուններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել