Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի սորագրությունից առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում ասաց՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրումով կմեկնարկի այս փուլի իրենց պատվի գործը:

«Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է այսօր կկարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա:

«Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել