ArmLur.am-ը գրում է.

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ երեկ ընդհատված բանակցությունների շարունակությունը տեղի կունենա այսօր ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ այս մասին երեկ Ազգային ժողովում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել