Tert.am-ը գրում է.

Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արկերից մեկն ընկել է արաբական հանրապետության տարածքում։

Մինչդեռ Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ բոլոր երեք հրթիռներն ընկել են «բաց տեղանքում»։

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել