««Թշնամանքը կառավարելու» մա­սին Նիկոլ Փաշինյանի հայտարարու­թյունը ինքնախոստովանության նշա­նակություն ուներ, որը պատշաճ ուշ­ադրության չարժանացավ: Այդ հայ­տարարությամբ նա խոստովանեց, որ ցանկանում է թշնամանքի կառավա­րումից ևս օգուտ ստանալ, քանի օր օգուտի, որպես կանոն կանխիկ օգու­տի վրա են հիմնված նրա բոլոր հաշ­վարկներն ու քայլերը: Ահա ուրեմն, թշնամանքը կառավարելու մասին հայտարարությունը խոստովանու­թյուն էր այն մասին, որ ինքը կամ ար­դեն իսկ կարողացել է, կամ մտադիր է արտաքին թշնամիների հետ թշնա­մանքը կառավարել այնպես, որ դրա­նից հնարավորինս շատ օգուտ ստա­նա, ցանկալի է կանխիկով:

Մյուս կողմից դա մեկ այլ խոստո­վանություն էր այն մասին, որ ինքը նաև ներքին թշնամանքի կառավարիչ է. Նիկոլ Փւսշինյանն իշխանության է եկել ներքին թշնամանքի արդյունա­վետ կառավարմամբ և մինչև օրս էլ իշխանությունը պահպանում է այդ թշ­նամանքի մենեջմենթի շնոհիվ: Հաշ­վարկի հիմքում կրկին օգուտն է կան­խիկով: Արտաքին թշնամանքի հայաստանակործան կառավարումը, ըստ ամենայնի, նրան ապահովել է այնպիսի օգուտով, որ հիմա ցանկանում է շարունակել նույնը հուսալով, որ թուրք-ադրբեջանական բարեկամ-թշնամիները առատաձեռն կգտնվեն և չեն փակի կանխիկի ծորակը: Ներքին թշնամանքի կառավարման պարա­գան այլ է. այդ միջոցով նա պահպա­նում է իշխանությունը, որը կրկին հաշվվում է կանխիկով: Արտաքին ու ներքին թշնամիների փաշինյանական տարանջատման մեջ կա հետաքրքիր նրբություն, նա շատ ավելի ջերմ ու կառուցողական է վերաբերվում ար­տաքին թշնամիներին և դրան հակա­դարձ համեմատական կարգով ատում է ներքիններին: Երևի պայմա­նավորված կանխիկի քանակի տար­բերությամբ:

Իրավիճակի մյուս ողբերգական ասպեկտն այն է, որ բոլոր ոլորտների կառավարումը ձախողած ու տապա­լած Նիկոլ Փաշինյանը շոշափելի հա­ջողություն է արձանագրել արտաքին ու ներքին թշնամանքի կառավարման պարագային: Դրա հետևանքն այն է, որ արտաքին թշնամանքի կառավար­ման արդյունքում կորցրել ենք Արցա­խի մեծ մասն ու հինգ հազար հայոր­դիների, իսկ ներքին թշնամանքի կա­ռավարման հետևանքով կանգնած ենք պետությունն ու պետականությու­նը կորցնելու առարկայական սպառ­նալիքի առաջ: Բայց դրանից Նիկոլ Փաշինյանի թշնամանքի կառավար­ման հմայքը չի խամրում, քանի որ նա որևէ տեղ չի ասել ու որևէ տեղ չի պարտավորվել, որ թշնամանքը ցան­կանում է կառավարել ոչ սեփական, այլ պետության շահի համար: Չի ասել ու այդպես էլ վարվում է կառա­վարում է ամբողջ ուժով ու արժանա­պատվության ամբողջական կորստով զոհասեղանին դնելով պետությունն ու քաղաքացիների կյանքը, փոխարենը ստանալով «արդյունավետ կառավարման» իր անձնական դիվիդենտները:

Կանխիկով ըստ ամենայնի, և շատ՝ ըստ ագահության մասին հավաստի վկայությունների»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել