Արտերկում արդեն վաղուց գնորդներին հասանելի են առևտրի կենտրոնները օնլայն տարբերակով: Հատկապես կորոնավիրուսի տարածման հետևանքով անհրաժեշտ էր ստղեծել նմանատիպ կայքեր և հավելվածներ, որպեսզի մարդիկ առանց հաճախելու առևտրի կենտրոն կարողանան գնումներ կատարել: ԵՒ ահա Երևան Մոլը հոգում է այդ հարցը Հայաստնում առաջինը և իր հաճախորդների համար ներկայացնում է նոր, շատ հարմարավետ բջջային հավելված՝ «Yerevan Mall», բազում ֆունկցիաներով, որն արդեն հասանելի է ios և android համակարգերի համար:
 
Հավելվածը կհեշտացնի Երևան Մոլի ծառայություններից օգտվելու հնարավորությունները, կխնայի ձեր ժամանակը և գումարը: Դու կարող եք առանց տանից դուրս գալու կատարել գնումներ, ուղղակիորեն օգտվելով այս բջջային հավելվածից:
Ներբեռնելով Yerevan Mall-ի նոր բջջային հավելվածը կարող եք օգտվել ծառայություններից օնլայն և ավելի արագ տարբերակով, կատարել գնումներ և ստանալ 1,5 % քեշբեք:

Քեշբեքը կարելի է ծախսել՝ կինոպարկում դիտելով աշխարհահռչակ պրիեմերիաները, լիցքավորել «Նավապետ Քիդ»-ի քարտը օգտվելով ժամանակակից ատրակցիոններից, կամ էլ փոխարինել քեշբեքը «Երևան Մոլ» նվեր քարտով, ինչով կարող եք ուրախացնել ձեր հարազտներին: Ինչպես նաև կարող եք գնել նվեր քարտ օնլայն այս հավելածի միջոցով և ստանալ այն ձեր իսկ նախընտրած վայրում:

Ներկայացնում ենք մի շարք առավելություններ, որոնք ձեզ կտրամադրի հավելվածը.
Օգտվելով հավելվածից կարող եք գնել ոչ միայն «Կինո Պարկ»-ի տոմս այլ նաև սնունդ և ըմպելիք, իսկ արդյունքում ստանալ 5% քեշբեք, լիցքավորել «Նավապետ Քիդ»-ի քարտը և կրկին ստանալ 5% քեշբեք:
 
Ինչպես նաև բոլոր զեղչերի սիրահարների համար հավելվածն ունի ևս մեկ առավելություն՝ հաճախորդները ունեն հնարավորություն յուրաքանչյուր պահի տեսնել Երևան Մոլի խանութներում առկա զեղչերի տոկոսները, տեղեկացված լինել բոլոր խանութների առկա զեղչերից և այլևս բաց չթողնել դրանք:
Ցանկանում ենք նշել, որ հավելվածը պարբերաբար թարմացվելու է, ավելանալու են նոր ֆունկցիաներ օգտատերերի գնումները ավելի հեշտացնելու, հարմարավետ և հասանելի դարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել