Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Սպորտինգ» վերադառնալուն: Ըստ cuatro-ի՝ թուրինյան ակումբում 30 միլիոն եվրո աշխատավարձ ստացող 36-ամյա պորտուգալացին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ՝ «Սպորտինգ» տեղափոխվելու համար:

Հաղորդվում է, որ վերջերս Ռոնալդուն Լիսաբոնում ձեռք է բերել ավելի քան 7 միլիոն եվրո արժողությամբ շքեղ բնակարան:

Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն հայտարարել էր, որ կփորձի համոզել իր որդուն վերադառնալ լիսաբոնյան ակումբ: Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել