Բոլորս գիտենք, թե որքան արագ կարող է փոփոխվել եղանակը, թե որքան շոգ կարող է լինել անապատում և որքան ցուրտ՝ Անտարկտիդայում։ Սակայն եղանակային ռեկորդների որոշ ցուցանիշներ, որոնք պաշտոնապես գրանցվել են մոր մոլորակի վրա, պարզապես շոկ են առաջացնում։

Ձյուն

Ամենախոշոր ձյան փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ։ Տասնյակ նման փաթիլներից ձյունե ամրոց հնրաավոր կլիներ պատրաստել։ Ձյան ամենաուժգին տեղումները գրանցվել են ԱՄՆ-ում՝ մեկ շաբաթ շարունակ. այդ ընթացքում տեղացել է մոտ 5 մ ձյուն։ Մեկ օրում ձյան տեղումների ռեկորդը պատկանում է ԱՄՆ-ում գտնվող Սիլվեր-Լեյքին, ոտեղ 24 ժամում 2 մ բարձրությամբ ձյուն է տեղացել։

Մեկ տարում ամենից շատ ձյուն տեղացել է ամերիկյան Վաշինգտոն նահանգում՝ ավելի քան 31 մ։

Կարկուտ

Կարկուտը ձյունից ավելի վտանգավոր կարող է լինել, հատկապես՝ եթե մեկ հատիկը կշռում է մի ամբողջ կիլոգամ։ 2003 թ. ԱՄՆ-ում տեղաց 18 սմ տրամագիծ ունեցող հատիկներով կարկուտ։ 1981 թ. հողին մեծ վնաս հասցրին կարկուտի հատիկները, որոնցից յուրաքանչյուրը մինչև 7 կգ էր կշռում։ Քանդվեց ավելի քան 10 հազար կառույց։

Ջերմաստիճանի անկում

Երբ ասում ենք, որ եղանակը կտրուկ փոփոխվում է, պետք է հասկանալ, թե ինչի հետ ենք այն համեմատում։ Բացասական ուղղությամբ ջերմաստիճանի կտրուկ անկում տեղի է ունեցել ամերիկյան Մոնտանայում 1916 թ.։ Մեկ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը +6,7 աստիճան Ցելսիուսից իջել է մինչև -48,8 աստիճան։

Կտրուկ տաքացումներ ևս հնարավոր են։ Այսպես, կրկին ԱՄՆ-ում 1971 թ. երկու րոպեում ջերմաստիճանը -02 աստիճան Ցելսիուսից հասավ +7,2 աստիճանի։

Արբանյակներն օգնում են գիտնականներին ֆիքսել Երկրի վրա ամենաէքստրեմալ ջերմաստիճանները։ Այն կարողացել է որոշել Երկիր մոլորակի մակերևույթի ամենացածր ջերմաստիճանը՝ -93,2 աստիճան Ցելսիուս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել