Hraparak.am-ը գրում է.

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա գյուղի հատվածում կրկին առաջ են եկել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը․

- Պարոն Երանոսյան, ի՞նչ իրավիճակ է հիմա, ադրբեջանցիները կրկին առա՞ջ են եկել։

- Շատ քիչ, մոտ 20-30 մետր։

- Այդ հատվածը պահպանվո՞ղ է, իրենց տեղաշարժը հսկող կա՞։

- Բա ոնց։

- Կրակոցներ եղե՞լ են ։

- Ոչ մի հատ, ոչ մի փամփուշտ։

- Ընդհանուր առմամբ վերջին 2 օրերին ինչքա՞ն են առաջ եկել։

- Միանգամից իջել են, մի հատ հետ ենք տվել, դրանից հետո էլի իջել են, նույն դիրքում նստած են։

- Բանակցություններո՞վ եք հետ տվել, թե՞ ուժով։

- Առաջին օրը՝ բանակցություններով։

- Մեր կողմից ո՞վ է բանակցում։

- Զինվորականների հետ՝ ես, առաջին օրը։

- Մարզպետը եկե՞լ է այդտեղ, բանակցություններին մասնակցե՞լ է։

- Ես նման հարցերը չեմ իմանում, ես ի՞նչ իմանամ եկե՞լ է, թե՞ ոչ։

- Տվյալ պահին, երբ Դուք զինվորականների հետ այնտեղ եք եղել, մարզպետը Ձեզ հե՞տ է եղել։

- Ես չեմ կարող ասել, ամեն րոպե ես զինվորականների հետ չեմ։

- Համայնքում ի՞նչ իրավիճակ է, մարդիկ հո վախեցա՞ծ չեն։

- Նորմալ վիճակ է։

- Ասում եք՝ 20-30 մետր են առաջ եկել։

- Հա, իրենք էլ տեղ չունեն իջնելու։

- Ի՞նչ տարածքում են առաջ եկել, բլրի վրա՞ են։

- Բլուր է։

- Աշխարհազո՞ր է հսկում, թե՞ 2-րդ բանակային կորպուսը։

- 2-րդ բանակային կորպուսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել