Tert.am Լife-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է, թե ինչ look-երով է ներկայանում Մոնիկա Գրիգորյանը «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի միջոցառումներին։ Երեկ կայացել է մրցույթի տարազով ելույթի փուլը, որը չի գնահատվում և մրցութային չէ։

Tert.am Life-ը ներկայացնում է Մոնիկայի ելույթն ու «Միսս Արմենիա» ՀԿ նախագահ Գոհար Հարությունյանի արձագանքը։

Մեզ հետ զրույցում Գոհարն ասաց, որ ազգային տարազով ցուցադրությունն ավելի շատ մշակույթի և ազգային առանձնահատկության տոն է․ «Այս տարի մենք ցուցադրեցինք Լուսիկ Ագուլեցու 19-րդ դարի զարդերով Երևանի տարազը, որը համարվում է հայկական ավանդական ազգային հագուստ։ Թեև ելույթը չի գնահատվում, Մոնիկան շատ լավ է ներկայացել։ Այսօր էլ սպասվում է ամենակարևոր մրցույթը։ Աղջիկները պետք է ներկայանան լողազգեստով և երեկոյան զգեստով։ Հենց այսօր ժյուրին կանի իր ընտրությունը»,– ասաց Գոհարն ու պատմեց, որ մինչև մրցույթին մասնակցելը Մոնիկան Նյու Յորքում մասնակցել է թրեյնինգի, որը նրան շատ է օգնել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել