Armenpress.am-ը գրում է․

Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1750 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսրայելի բանակը:

«Ներկայում Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա արձակվել է 1750 հրթիռ, որոնցից մոտ 300 - ն անհաջող են արձակվել, հրթիռները պայթել են Գազայի հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ:

«Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը հարյուրավոր հրթիռներ է որսացել, նշվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել