Մայիսի 13-ին հեռախպոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ ռուսական կողմը, ինչպես և Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցի ժամանակ, հաստատել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2011 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը: Ընդգծվել է բոլոր նման միջադեպերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել