Armenpress.am-ը գրում է.

Մայրաքաղաք Երևանում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում: Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում»,- նշում են ՀՀ ԱՆ-ից:

«AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել