Armeniasputnik.am-ը գրում է.

Ռեն TV–ն հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է` ինչպես է Կազանի դպրոցում հրաձգություն իրականացրած Իլնազ Գալյավիևը զենք գնում:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուսանողը «Hatsan escort» հարթափող հրացանը գնել է ապրիլի 16-ին Յոշկար Օլեում գտնվող խանութում: Նա զենք ձեռք բերելու արտոնագիր է ստացել դրանից երկու օր առաջ։

Հեռուսատընկերության տվյալներով` Գալյավիևը կարողացել է զենք ու փամփուշտներ գնել համակարգչային խաղի միջոցով վաստակած գումարով։

19-ամյա Իլնազն ամեն օր առնվազն երկու ժամ խաղացել է և մոտ 50 հազար ռուբլի է աշխատել:

Հիշեցնենք` Կազանի թիվ 175 վարժարանում մայիսի 11-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Երեկ հարձակվողին մեղադրանք են առաջադրել և ձերբակալել, նա ընդունել է իր մեղքը։ Առաջիկայում Գալյավիևը հոգեբուժական փորձաքննություն կանցնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել