News.am-ը գրում է.

Օգտատերերը վաղուց են հարցեր հնչեցնում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանի ամուսնության մասին։ Հայտնի չէ՝ արդյոք Գոհարն ու նրա երկրորդ ընտրյալը՝ Սերգեյը, պաշտոնապես ամուսնացած եղել են, թե ոչ, ամեն դեպքում, զույգը որդի ունի։ 

Վերջերս Գոհարը Մալդիվներում հանգիստն էր վայելում սիրելիի՝ Սերգեյի հետ։ Զույգը շքես վիլլայի եւ համեղ ուտելիքի վրա ավելի քան 1 միլիոն ռուբլի է ծախսել։ Սակայն հանգստից հետո Գոհարին այլեւս չեն նկատել Սերգեյի հետ։ Հետեւորդները սկսել են հետաքրքրվել, թե որտեղ է նրա ամուսինը։ «Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ, երբ բաժանվեցին»,- հեգնանքով պատասխանել էր Գոհարը՝ ակնարկելով ամուսնալուծության մասին։

Popcake-ի հաղորդմամբ՝ զույգի հարաբերություններում սիրո ու հոգատարության զգացումը վաղուց է բացակայում։ Իսկ ռոմանտիկ հանգիստը նախկին կիրքը վերադարձնելու վերջին փորձն էր։ Գոհարի կարծիքով՝ ամուսնալուծությունների մեծ մասի պատճառը տարբեր նախընտրություններն են, գրաֆիկների անհամապատասխանությունը, ինչպես նաեւ աջակցության բացակայությունը։ Շատ երկրպագուներ կարծել են, որ Գոհարը հենց այդպես ակնարկել է հարաբերությունների փլուզման պատճառի մասին։ Բացի այդ՝ նա հետեւորդներին բազմաթիվ անգամներ հարցրել է, թե ինչպես կարելի է փրկել հարաբերությունները բացառությամբ ամուսնալուծությունից։

«Գոհար, դուք արժանի եք լավագույնին», «այսպիսի կազմվածքով դուք, հաստատ, արժանի տղամարդու կգտնեք»,- նշում են երկրպագուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել