Tert.am-ը գրում է.

Ամերիկյան The National Interest պարբերականի թղթակից, ռազմական փորձագետ և վերլուծաբան Քեյլբ Լարսոնը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ռուսաստանի ծրագրին, որի համաձայն՝ երկիրը ցանկանում է արդիականացնել Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգերը:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի անդրադարձը. 

«Ռուսաստանը, կարծես, ծրագիր ունի արդիականացնելու Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ) կարողությունները: Համակարգը, որը պայմանականորեն ստացել է «Ա-235» անվանումը, նախատեսված է նախորդ սերնդի խորհրդային (ռուսական) հակահրթիռային պաշտպանության համակարգերի թերությունները շտկելու համար, որոնք չեն ապահովում գերձայնային հրթիռներից համարժեք պաշտպանություն:

Կարո՞ղ եք կռահել, թե աշխարհի որ քաղաքն է առավելագույնս պաշտպանված միջուկային հրթիռի հարվածից: Միգուցե Լոնդոնը կա՞մ Վաշինգտոնը: Ո՛չ: Դա հենց Ռուսաստանում է` Մոսկվան, որտեղ կա հսկայական հակահրթիռային վահան, որը կարող է կա՛մ ամբողջովին գործել ու անթափանց լինել, կա՛մ էլ ամբողջովին չգործել:

Խաղաղ հրթիռներ

1972-ին ԱՄՆ-ն և Խորհրդային Միությունը ստորագրել են «Հակաբալիստիկ հրթիռների» մասին պայմանագիրը, որը կենտրոնացած էր ոչ թե հարձակողական զենքի, այլ այդ հրթիռներին հակազդելու համար նախատեսված պաշտպանության վրա:

Այս փաստաթղթի տեքստը բավականին պարզ է: Ըստ էության, ԱՄՆ-ն և Խորհրդային Միությունը սահմանափակվել էին հակահրթիռային պաշտպանության երկու համակարգով: Այս համակարգերը չէին կարող ծածկել ամբողջ երկրի մակերեսը և պետք է իրարից առնվազն 1300 կիլոմետր հեռավորության վրա լինեին: Հակահրթիռային պաշտպանության յուրաքանչյուր համակարգ կարող էր ունենալ ոչ ավելի, քան 100 հրթիռային արձակիչ կայան:

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, «երկու կողմերն էլ պայմանավորվել են սահմանափակել իրենց հակահրթիռային պաշտպանության տեխնոլոգիաների կատարելագործումը»: Միևնույն ժամանակ, պայմանագիրը նախատեսում էր հակահրթիռային պաշտպանության մեկ համակարգ կարող էր օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման համալիրը պաշտպանելու համար, իսկ մյուսը կարող էր օգտագործվել քաղաքային խոշոր բնակավայրը պաշտպանելու համար: Խորհրդային Միության դեպքում սա Մոսկվան էր:

Միջուկային հովանոց

Հակահրթիռային պաշտպանության առաջին խորհրդային համակարգը «Ա-35»-ն էր, որը թույլատրվել էր երկու երկրների միջև կնքված պայմանագրով: Այս համակարգն ուներ 4 մարտական համալիր, որոնք «շրջապատում էին» Խորհրդային Միության մայրաքաղաքը:

Այս հրթիռի առավելությունն այն էր, որ պարտադիր չէր, որ այն մոտ լիներ ամերիկյան հրթիռին`վերջինիս հետագծից գցելու կամ ոչնչացնելու համար: Հաշվարկների համաձայն, հզոր միջուկային լիցք ունեցող ռուսական հրթիռը պետք է պայթեր մթնոլորտից դուրս՝ միջուկային արտանետումները նվազեցնելու համար, երբ ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը գտնվում էր իր հետագծի ամենաբարձր կետում:

Այնուամենայնիվ, համակարգը կատարյալ չէր: 1967 թվականին Ազգային հետախուզության գնահատման մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը «խաղից դուրս էր թողել» Մոսկվայի՝ այն ժամանակվա հակահրթիռային պաշտպանության համակարգը: Ամերիկյան վարչություն եզրակացրել էր, որ ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգը «չի ծածկում ԱՄՆ-ի կողմից Մոսկվային ուղղված հրթիռային բոլոր սպառնալիքները, հակված է արագորեն ուժասպառ լինելուն, իսկ այդ համակարգի ոչ մի բաղադրիչ բավարար պաշտպանված չէ միջուկային ոչնչացումից»:

Արդիականացում

Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգը արդիականացվել է 1995 թվականին: Հրթիռների, ինչպես նաև վաղ նախազգուշական ռադարների քանակն ավելացվել է՝ արդյունավետ նախազգուշացում ապահովելու և հակահրթիռային պաշտպանության հրթիռների ճշգրտությունը բարելավելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել