Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Սյունիքից տեղեկացանք, որ ադրբեջանցիները հրաժարվել են Սև լճի տարածքում բանակցել, չեն եկել հանդիպման և տեղն ու ժամը փոխել են, բանակցության նոր վայր են նշանակել Խնձորեսկ համայնքի տարածքում։

Մենք կապվեցինք Խնձերիսկի համայնքապետ Երվանդ Մալունցի հետ, նա ասաց, որ ինքն էլ է լսել, որ Խնձորեսկի տարածքում պիտի լինի, սակայն ժամի մասին տեղյակ չէ, այլ մանրամասների էլ չի տիրապետում։

Մենք գրել էինք, որ այդ բանակցություններին մեր կողմից մասնակցելու են առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները, տեղեկացանք, որ նրանց է միացել ԳՇ պետի տեղակալներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել