Armeniasputnik.am-ը գրում է.

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարել է այս տարվա միասնական քննությունների օրերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Նշենք, որ միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին և կավարտվեն հունիսի 25-ին։

Այսպիսով, առաջին քննությունը կլինի «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից` հունիսի 8-ին։ «Օտար լեզուների» քննությունը կլինի հունիսի 11-ին, իսկ «Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին։

«Մաթեմատիկա» առարկայից քննություն կհանձնեն հունիսի 18-ին, իսկ «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին։ Քննությունները կամփոփվեն «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների քննություններով հունիսի 25-ին:

Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել