Starnews.am-ը գրում է.

Starnews-ին հայտնի է դարձել, որ դերասան Խորեն Լևոնյանը և դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են: Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Նշենք, որ Լիկան տարիներ առաջ հանդես էր գալիս որպես դերասանուհի, խաղում էր թատրոնում, սակայն հետագայում սկսեց զբաղվել գործարարությամբ՝ նշելով, որ արվեստում մեծ հիասթափություններ է ունեցել: Վերջերս Լիկան խոստովանել է, որ շուտով կրկին ներկայանալու է որպես դերասանուհի:

Լիկան և Խորենը որդի ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել