«Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որը գնել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, այն գլխավորելով՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս ամենից զատ, մեր տեղեկություններով, Արզաքանցյանը գնել է Երևանում և մարզերում առկա գովազդային վահանակները՝ իր բիզնեսը գովազդելու անվան տակ։ Սակայն հիմա պարզվում է, որ այդ գովազդային վահանակները պետք են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի իր քաղաքական գովազդն անի։

Նշենք, որ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչև 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաբարձր գները սահմանված են Երևանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ: Խոսքը Սեբաստիա փ.-ի վերգետնյա անցման, Բաբաջանյան փ.-ի վերգետնյա անցման և Շիրազի փ.-ի վերգետնյա անցման մասին է: Այս գները վերաբերում են 5 քմ տարածքը գերազանցող վահանակներին, որոնք վճարովի են, սակայն, բացի դրանից, վահանակներ պետք է տրամադրվեն նաև անվճար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել