Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու-Մարզուկի հետ քննարկել է Պաղեստինի և Իսրայելի միջև իրավիճակի սրացումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:

«Մայիսի 12-ին, պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու-Մարզուկ-ի միջև»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում Աբու Մարզուկը շարադրել է իր գնահատականներն ու նկատառումները ՝ կապված Իսրայելի և պաղեստինցիների միջև ռազմական առճակատման կտրուկ սրման հետ, շեշտը դնելով Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչների դեմ իսրայելական գործողությունների ապօրինի բնույթի, Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև Գազայի հատվածում բնակելի տարածքների գնդակոծությունների անթույլատրելիության վրա:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել